Արտաքին 3 տարի առաջ - 16:30 04-04-2023

ՆԱՏՕ-ն որևէ զորք չի տեղակայի Ֆինլանդիայում՝ առանց այդ երկրի համաձայնության. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը որևէ զորք չի տեղակայի Ֆինլանդիայի տարածքում՝ առանց այդ երկրի համաձայնության։ Այս մասին Ստոլտենբերգն ասել է դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ ունեցած զրույցում։

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Դա կլինի Ֆինլանդիայի որոշումը։ Առանց ֆիննական կողմի համաձայնության Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի զորքեր չեն լինի», - ասել է նա։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ կբերի զարգացած ռազմական արդյունաբերություն և բարձր պրոֆեսիոնալ բանակ։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունից հետո երկրի վրա կսկսի տարածվել Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը, որը վերաբերում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների հավաքական անվտանգությանը՝ ռազմական հարձակման դեպքում։ «Այսպիսով, Ֆինլանդիան ՆԱՏՕ-ից կստանա անվտանգության երկաթյա երաշխիքներ»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Շվեդիայի անդամակցությունը Բրյուսելի համար շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն։ Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները վավերացրել են Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը՝ բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։

Վերջինս հավելել է, որ այն բանից հետո, երբ Ֆինլանդիան միանա դաշինքին, Հելսինկին նույնպես պետք է ստորագրի և վավերացնի այս փաստաթուղթը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում ոչ ոք կասկած չունի, որ այդ գործընթացը տեղի կունենա հնարավորինս արագ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով