Ներքին 3 տարի առաջ - 20:29 18-09-2023

Մենք չենք կարա ձեզ համար տներ սարքել. Պտղունքի այրված շենքի բնակիչը հանդիպել է Փաշինյանի և մարզպետի հետ

Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Շիրազի փողոցում հրդեհված շենքի բնակիչները երեք տարի է՝ դրսում են։ Թեև տարբեր գերատեսչությունների՝ մարզպետարանին, համայնքապետարանին, գյուղապետարանին են դիմել, սակայն հարցը լուծում չի ստացել։

Հրդեհված շենքի բնակիչներից Նարինե Գրիգորյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ խնդրի մասին վերջերս հայտնել է նաև վարչապետ Փաշինյանին։

«Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին եկել էր Պտղունքի դպրոց։ Նախկինում մի առիթով եկել էր գյուղ, բայց ինձ թույլ չտվեցին մոտենալ նրան։ Թեպետ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ էին շրջապատել նրան, սակայն այս անգամ կարողացա մի կերպ մոտենալ և հարց ուղղել նրան։ Մոտեցա Փաշինյանին, ներկայացա, ասացի, որ երեք տարի առաջ վառված շենքի բնակիչներից եմ։ Հիմա ժամանակավորապես բնակվում եմ ուրիշի տանը, բայց տունը հանված է վաճառքի, և ցանկացած պահի կարող եմ մնալ դրսում»։

Բնակչի փոխանցմամբ՝ վարչապետի հետ խոսակցությանը պարբերաբար խառնվել է մարզպետը, որը գռեհիկ ձևով քաղաքացուն հորդորել է չբարձրաձայնել խնդրի մասին․ «Ի՞նչ ես եկել, տուն ես ուզում․ ձեր տները վառել, էկել եք, տուն եք ուզում։ Մենք ասել ենք՝ մի բան կլինի։ Մենք չենք կարա ձեր համար տներ սարքենք, ասենք՝ էկեք, նստեք»։

Բնակչի խոսքով՝ Փաշինյանը հանձնարարել է իր օգնականներին նշել խնդրի մասին․ «Փաշինյանը խոստացավ, որ այս հարցով կզբաղվի։ Այնուհետև հայտնեցին մեզ, որ երկու ամիս էլ սպասենք․ կփորձեն ինչ-որ բան անել»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Շիրազի փողոցի 25 շենքում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 10-ից ավելի բնակարաններ այրվել էին, և բնակիչները հայտնվել էին դրսում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»