Ներքին 3 տարի առաջ - 13:34 18-09-2023

«Մայր Հայաստան» դաշինքը կոալիցիա կկազմի՞ Հայկ Մարությանի և Վարդան Ղուկասյանի հետ  

Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը քննարկել է ընդդիմադիր այլ ուժերի հետ կոսալիցիա կազմելու հարցը։

Oragir.News-ի հետ զրույցում շեմը հաղթահարած «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից հայտնեցին, որ այսօր ժամը 16։00-ին կհայտնեն իրենց որոշման մասին․

«Անդրանիկ Թևանյանը մամուլի ասուլիսով հանդես կգա և կներկայացնի հետագա քայլերի մասին»։

Հիշեցնենք, որ անցողիկ շեմը հաղթահարած «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը Հայկ Մարությանին և Անդրանիկ Թևանյանին կոալիցիա կազմելու առաջարկ էր ներկայացրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր. ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»: Ըստ նախնական տվյալների Երևանի ավագանու 65 մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝ ՔՊ – 24 մանդատ «Ազգային առաջընթաց» - 14 մանդատ «Մայր Հայաստան» դաշինք – 12 մանդատ «Հանրապետություն». - 8 մանդատ «Հանրային ձայն» - 7 մանդատ: Այսինքն «Հայրենիքի ձայնի», «Մայր Հայաստան» դաշինքի և «Ազգային առաջընթացի» ստացած մանդատները (33) բավարար են կոլաիցիա ձևավորելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով