Ներքին 4 տարի առաջ - 21:08 27-10-2021

«Բալասանյան դաշինքը» պատրաստվում է կոալիցիա կազմել «Զարթոնք»-ի և ՀՀԿ-ի հետ

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը ներկայացնող, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանն այսօր հրաժարվել են իրենց մանդատներից: Դրանք կտրվեն իրենց կուսակցության հաջորդ համարները ներկայացնողներին: Տեղեկությունը հաստատեցին թիվ 31 ՏԸՀ-ից:

Նկատենք, որ խոսակցությունները, թե «Բալասանյան դաշինքը» հրաժարվել է կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ, ավելի են ամրապնդվում, ըստ մեր տեղեկությունների, «Բալասանյան դաշինքը» պատրաստվում է կոալիցիա կազմել «Զարթոնք»-ի և ՀՀԿ-ի հետ, առաջադրել իրենց թեկնածուին` Վարդգես Սամսոնյանին քաղաքապետի պաշտոնում: Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը նոյեմբերի 4-ին է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված տեղական ընտրություններում անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի