Ներքին 1 տարի առաջ - 21:04 23-10-2024

«Բալասանյան դաշինքը» Երևանում հոսպիտալացված քաղաքապետի գլխավորությամբ գաղտնի նիստ է անցկացրել

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր Գյումրիի քաղաքապետարանում «Բալասանյան դաշինքը» Երևանում հոսպիտալացված քաղաքապետի գլխավորությամբ գաղտնի նիստ է անցկացրել, որտեղ քննարկման առանցքային թեման Վարդգես Սամսոնյանի հրաժարականն է ու դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելու հարցը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի պայմանը «Բալասանյան դաշինք» խմբակցության առաջնորդ Սամվել Բալասանյանին այն է եղել, որ անցնցում հանձնեն քաղաքապետի աթոռը։

Պայմանների մեջ է մտնում նաև այն, որ քաղաքապետը պիտի հեռանա իր թիմի հետ միասին, այսինքն` բոլոր այն մարդիկ, ովքեր Վարդգես Սամսոնյանի միջնորդությամբ են տեղավորվել աշխատանքի, պիտի ազատման դիմումներ ներկայացնեն։

Արդեն հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ՔՊ-ի ճնշման ներքո պատրաստվում է հրաժարական տալ։ Հայտնել էինք նաև, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին ծանր վիճակում տեղափոխել էին Երևան, որտեղ հոսպիտալացվել էր։

Օրերս էլ Սամսոնյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնել էր, որ Վարդգես Սամսոնյանը, առողջական խնդիրներով պայմանավորված, հեռավար է աշխատում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան