Ներքին 3 տարի առաջ - 11:28 18-09-2023

Դժվար գտնվի մի քաղաքական ուժ, որը 5 տարում ունենա նման խայտառակ վարկանիշի անկում․

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոլդու Փաշինյան

2018 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը ստացել է 294․092 քվե։
2018 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում Երևան քաղաքում «Իմ քայլը» դաշինքը Երևան քաղաքում ստացել է 290․439, կամ 3․653 քվեով պակաս, քան նախորդ ընտրություններին։
2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևան քաղաքում ստացել է 181․180 քվե, կամ 112․912-ով պակաս 2018 թվականի ընտրությունների համեմատ։
2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 75․463 քվե, կամ 218․629 ձայնով (կամ մոտ 4 անգամ) պակաս 2018 թվականի ցուցանիշը և 105․717 ձայն (1,7 անգամ) պակաս, քան 2021 թվականի ցուցանիշը։
Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջնական կապիտուլյացիա է և բացառիկ ՄԵՐԺՈՒՄ։ Թերևս դժվար գտնվի մի քաղաքական ուժ, որը 5 տարում ունենա նման խայտառակ վարկանիշի անկում։ Այս պայմաններում իշխանության մնալը, նաև կառավարությունում, դա այլևս իավական իմաստով իշխանության յուրացում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով