Ներքին 3 տարի առաջ - 10:18 17-09-2023

«Հայաքվե» դիտորդական առաքելության ներկայացուցիչներն աշխատելու են Երևանի բազմաթիվ ընտրատեղամասերում

«Հայաքվե» դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այսօր աշխատելու են Երևանի բազմաթիվ ընտրատեղամասերում։ Այս մասին ասաց ընտրատեղամասերից մեկում իր դիտորդական առաքելությունն իրականացնող «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 8-ից արդեն բավականին եռուզեռ կա ընտրատեղամասերում։

«Հորդորում եմ Ձեզանից յուրաքանչյուրին այսօր անպայման գալ ընտրատեղամաս՝ քվեարկել, կատարել Ձեր քաղաքացիական պարտքը և համոզված լինել, որ հենց Ձեր ձայնով է որոշվելու Երևանի ավագանու կազմը, ինչպես նաև, թե ով կընտրվի Երևանի քաղաքապետ։ Համոզված եղեք, որ Ձեր ձայնը պաշտպանված է լինելու, Ձեր ձայնով է որոշվելու, թե ով է լինելու Երևանում իշխանություն»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Նա նաև նշեց, որ եթե օրվա ընթացքում որևէ ընտրատեղամասում քաղաքացիները կհանդիպեն արտառոց որևէ երևույթի, խախտումների, կուտակումների, կարող են զանգահարել «Հայաքվե» դիտորդական առաքելությանը՝ 099 888281 հեռախոսահամարով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան