Ներքին Ուղիղ եթեր 1 տարի առաջ - 13:12 02-04-2025

«ՀայաՔվե» դիտորդական առաքելության ամփոփումը. ՈւՂԻՂ

Այս պահին «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը ներկայացնում է իր ամփոփիչ զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարվում ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումներին, դիտորդական խմբի դիտարկումներին և առաջարկներին։

Մասնավորապես, նշվում է, որ մարտի 28-ին տեղի ունեցած եզրափակիչ հանրահավաքին քաղաքացիները ներկա էին կոլեկտիվներով, խուսափում էին խոսելուց, ինչը ցույց էր տալիս, որ նրանց բերել էին։ Չնայած հարկադրանքի ապացույցներ չկան, հարկ է նշել, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում քաղաքացիներին հարկադրաբար հանրահավաքի բերելու համար։

Բացի այդ, լռության օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում էր ֆեյսբուքում գովազդել Սարիկ Մինասյանին, փ նաև Հայկ Թորոյանը, Medianews-ը և Civic ԶԼՄ-ները քարոզչություն էին իրականացնում՝ խախտելով լռության օրը նախատեսված սահմանափակումները։

«ՀայաՔվե»-ն արձանագրել է նաև, որ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը զրպարտիչ արտահայտություններ է արել դիտորդական առաքելության վերաբերյալ՝ այն կեղծ անվանելով։ Սակայն դիտորդները փաստում են, որ 98 տեղամասերում իրենց աշխատանքների ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտումներ և ուղղորդումներ։ Դիտորդական առաքելությունը պահանջում է, որ Ալեքսանյանը կամ ներկայացնի փաստեր, կամ ներողություն խնդրի։

Նշվում է նաև, որ Գյումրիի 31/69 և 31/70 տեղամասերում, որոնք Սարիկ Մինասյանի ծննդավայրն են, նա ստացել է գրեթե 68% աջակցություն, սակայն այդ տեղամասերում անընդհատ բողոքներ են եղել լրագրողներից, այլ դիտորդներից և վստահված անձանցից։

«ՀայաՔվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը մանրամասն անդրադարձավ բոլոր խախտումներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան