Ներքին 3 տարի առաջ - 20:40 15-09-2023

Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգներ և հորդորներ են տրվել մասկակցել հանրահավաքին

«Ականատես» դիտորդական առաքելությունը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Աշխատակիցների կազմակերպված տեղափոխում հանրահավաքի վայր

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը մեծ ավտոբուսով տեղափոխվում է հանրահավաքի վայր։ Երկու մեծ ավտոբուս է կայանված նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի դիմաց։

Բացի այդ, Ականատեսը ահազանգեր է ստացել, որ պետական կառույցների աշխատակիցներին հրահանգներ և հորդորներ են տրվել մասկակցել ժամը 18։00-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։ Ճշտված տեղեկություններով, այդ կառույցներից են՝

ՀՀ արդարադատության նախարարություն
ԴԱՀԿ
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ

Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ վարչական շրջանների աշխատակիցները աշխատանքային ժամերին դուրս են եկել աշխատանքից՝ մասնակցելու երթին/հանրահավաքին»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ