Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 10:14 25-05-2022

ՀՀ ուժային կառույցների բարձրագո՛ւյն ղեկավարություն, օրինա՛կ վերցրեք Թուրքիայի ուժային կառույցների ղեկավարությունից. Մ. Սողոմոնյան

Ընդդիմադիրները շարունակում են բողոքի ակցիան։ Նրանք այժմ Բաղրամյան 26-ում են՝ շրջափակելով նախագահական նստավայրը։ Այնտեղ են նաև ընդդիմադիր պատգամավորներ, գործիչներ։ Նախագահական նստավայի մոտ 5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն իր ելույթում ասաց, որ խոսքն ուղղում է ՀՀ ոստիկանությանն ու ուժային կառույցներին.

«Ձեր պարտականությունը ՀՀ ազգային, պետական շահը, ՀՀ ազգային անվտանգությունն ապահովելն է։ ՀՀ պետական շահը և Արցախի հանձնումը Ադրբեջանին անհամատեղելի են։ Ձեզանից ոչ ոք չի կարող ինձ հակառակն ապացուցել, որ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունն իբր չի տանում Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն։ ՀՀ ուժային կառույցների բարձրագո՛ւյն ղեկավարություն, օրինա՛կ վերցրեք Թուրքիայի ուժային կառույցների ղեկավարությունից, որովհետև նրանք անցած հարյուրամյակի ընթացքում ոչ թե իրենց նախագահների հրամաններն էին կատարում, այլ իրենց պետության շահն են իրենց մեջ խտացրել։ Դուք պետք է թույլ չտայիք այն, ինչ այսօր տեղի է ունենում, լիներ»։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նաստավայրի դիմաց։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով