Ներքին 3 տարի առաջ - 20:49 13-09-2023

Էկոնոմիկայի փոխնախարարը իրանական կողմի հետ Մեղրիի անցակետի մոտ քննարկում է ունեցել

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ից 11-ը աշխատանքային այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի սահմանային անցակետի մոտ կենդանիների արտահանման և տարանցիկ փոխադրման վերջնական անասնաբուժական զննման կամ կարանտինային անցակետ կառուցելու վերաբերյալ քննարկումներին մասնակցելու նպատակով։

Այցի շրջանակում Աշխեն Շիրվանյանը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, ԻԻՀ անասնաբուժության կազմակերպության գլխավոր տնօրեն Վահիդ Սալեհիի և ԻԻՀ ձկնաբուծության կազմակերպության տնօրեն, ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սեյեդ Հոսեին Հոսեինիի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցելու մի շարք ուղղություններով։

Այցի ընթացքում Աշխեն Շիրվանյանը ծանոթացել է Բուշեհր քաղաքում գործող կարանտինային և վերջնական անասնաբուժական զննման կետի գործունեությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան