Ներքին 4 տարի առաջ - 17:04 12-11-2021

Մեղրիի մաքսային անցակետի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ մեղադրյալի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի նախաքննությունը:

Մասնավորապես, նշվում է․ «Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. սեպտեմբերի 25-ին Ագարակ քաղաքի բնակիչը Մեղրիի մաքսային անցակետի մաքսային զննման գոտում խոչընդոտել էր իր ավտոմեքենան պարտադիր զննության ենթարկելու գործընթացը, հակադրվել և վիճաբանել էր իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, սպառնացել էր, քաշքշել և հարվածներ հասցրել նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև, եղբոր հետ մտնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի պետի աշխատասենյակ, սպառնալով պահանջել և պարտադրել էր ավտոմեքենայի պարտադիր մաքսային զննում չկատարել և եղբոր հետ միասին ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ եղբայրներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Նշվում է, որ ավելի վաղ մյուս եղբայրը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ էր ներգրավվել, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Որոշում է կայացվել վերջինիս վերաբերյալ մասը քրեական գործից անջատելու և նախաքննությունն առանձին վարույթում շարունակելու մասին:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»