Ներքին 3 տարի առաջ - 22:18 12-09-2023

Պետք է ունենանք հստակ կարմիր գծեր, որոնց համար պիտի պայքարենք․ Ռուբեն Վարդանյան

Խոսելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումից և իր կարմիր գծերից՝ ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն իր համար առանձնացրել է 6 հստակ կարմիր գծեր, որոնք կարևոր են, եթե խոսում ենք Արցախի ստատուս-քվոյի մասին։

«Մենք ունենք խնդիրներ, որոնց արձագանքել ենք։ Առաջինը՝ մենք պետք է ունենանք ազատ ճանապարհ՝ միջանցք Հայաստանի և աշխարհի հետ կապող, որը ոչ մեկը չպիտի խանգարի, այդ կողմից մեր կարմիր գիծը խախտվեց ապրիլի 23-ին, երբ Ադրբեջանը անցակետ դրեց։

Կարմիր գիծ նշանակում է, որ դա անընդունելի է, որոնց մենք անպայման արձագանքում ենք»։

Վարդանյանը շեշտեց, որ շարժման դիրքորոշումը հարցի շուրջ չի փոխվել։

«Որոշումը պետք է հստակ ներկայացվի իշխանության կողմից։ Տարբեր ձևերով կարելի է պայքարել, դա կարող է լինել լրատվական միջոցներով և իրավական, ճանապարհը փակելով և ուրիշ ճանապարհներով, և դա պետք է որոշի կոմիտեն։ Այո՛, մենք հասկանալով իրավիճակը, ասել ենք, որ դա կարմիր գիծ է, բայց այս իրավիճակում հասկացել ենք, որ չենք պայքարելու այնպես, որ պարկերով մեքենաներ հետ տանք»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով