Արտաքին 2 տարի առաջ - 17:53 13-10-2024

Իրանը հայտարարել է, որ «կարմիր գծեր» չունի իր պաշտպանության հարցում

Իրանը հայտարարել է, որ «կարմիր գծեր» չունի իր պաշտպանության հարցում։ Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս մեկնաբանությունն արել է Իսրայելի պատասխանի հարվածի սպասման ֆոնին։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Չնայած մենք վերջին օրերին մեծ ջանքեր ենք գործադրել մեր տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը զսպելու համար, ես հստակ ասում եմ, որ մենք կարմիր գծեր չունենք մեր ժողովրդին և շահերը պաշտպանելու հարցում», - գրել է նախարար Արաղչին X-ում:

Հոկտեմբերի 1-ին Իրանը ավելի քան 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ Իսրայելի և Լիբանանում նրա աջակցած՝ «Հեզբոլա»-ի միջև սրված մարտերի ֆոնին:

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելը կհարվածի Իրանին «մահացու, ճշգրիտ և անսպասելի» եղանակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով