Ներքին 3 տարի առաջ - 18:47 12-09-2023

ԱՆ-ում ընդունել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական Կոմիտեի պատվիրակության ղեկավար, Կոմիտեի երկրորդ փոխնախագահ Թերեսե Մարիա Րիտտերի գլխավորած պատվիրակությանը:

Լևոն Բալյանը ողջունել է պատվիրակությանը՝ կարևորելով Կոմիտեի կողմից կատարվող ուսումնասիրություններն ու Կոմիտեի զեկույցների դերը Հայաստանի քրեակատարողական համակարգի բարեփոխումների համատեքստում։

Կարևորելով պատժողականից դեպի վերականգնողական և վերասոցիալականացման գաղափարախոսության անցումը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քրեական արդարադատության ոլորտի՝ վերջին չորս տարվա առանցքային բարեփոխումները, քրեակատարողական համակարգի հիմնական ձեռքբերումները և Կոմիտեի նախորդ այցի համեմատությամբ արձանագրված առաջընթացը։

Լևոն Բալյանը մասնավորապես ընդգծել է ոլորտային նոր օրենսդրության ընդունումը, ենթադրյալ խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի ցանկացած դեպքի արձանագրման մեխանիզմի կատարելագործումը, քրեակատարողական երկու հիմնարկների փակումը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսահսկման համակարգի ներդնումը, քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավումը, ծառայողների հաստիքների ավելացումն ու սոցիալական երաշխիքների բարձրացումը, 19 տարին լրացած դատապարտյալների հանրակրթություն ստանալու իրավունքի ապահովումը։ Հանդիպմանը քննարկվել են նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման ընթացքը և հեռանկարները, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Առողջապահության նախարարությանը փոխանցելու հետ կապված և ոլորտային այլ հարցեր։

Լևոն Բալյանը պատվիրակության անդամներին է ներկայացրել նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող և ժամանակակից քրեակատարողական հիմնարկի նախատեսվող մոդելը, դրա կառուցմանն ուղղված աշխատանքների ընթացքը։

Կոմիտեի անդամները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտի նորարարություններն ու բարեփոխումները, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռվածության, ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի որակի բարձրացմանն ուղղված քայլերի հաջողությունը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում