Ներքին 5 տարի առաջ - 14:16 30-07-2021

Արմեն Գրիգորյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 30–ին, ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ընդգծել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը եւ անթույլատրելի համարեց Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ շինծու քրեական գործերով հետապնդումը:

Մասնավորապես՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ համաձայն Ժնեւի երրորդ կոնվենցիայի՝ վերջիններս ունեն ռազմագերու կարգավիճակ, ուստի նրանք պետք է գտնվեն միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանության ներքո։ Նա հավելել է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին, որի համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց փոխանակումը:

Ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է բազմաթիվ աղբյուրներով փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր վերհսկողության ներքո գտնվելու փաստը եւ հրաժարվում է նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումից, այդ թվում՝ թաքցնում է վերջիններիս պահման վայրերը: Նման վարքագիծը լուրջ հիմքեր է տալիս Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, այդ թվում՝ բռնի անհետացումների կասկածանքի վերաբերյալ։

Անդրադառնալով տուժած բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերման խնդրին՝ Արմեն Գրիգորյանն ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը Արցախում։

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակի վրա՝ մտահոգություն հայտնելով, որ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի շարունակվող ներկայությունը խաթարում է սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչության բնականոն կյանքը եւ հանգեցնում է նրանց իրավունքների խախտումների:

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ գերիների եւ նրանց ընտանիքների միջեւ հաղորդակցության ապահովման ուղղությամբ, ինչպես նաեւ հանգամանորեն ներկայացրեց ԿԽՄԿ կողմից սահմանամերձ շրջաններում կատարվող աշխատանքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան