Ներքին 3 տարի առաջ - 16:51 12-09-2023

ԿԲ–ն 2023 թ. համար վերանայել է տնտեսական աճի ցուցանիշը` 6.9 տոկոսի փոխարեն 7.2 տոկոս

ՀՀ կենտրոնական բանկը 2023 թ. համար վերանայել է տնտեսական աճի ցուցանիշը` 6.9 տոկոսի փոխարեն կանխատեսելով 7.2 տոկոս։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Ըստ նրա` այս վերանայումը պայմանավորված է ՀՀ–ում շինարարության, ծառայությունների ոլորտների բարձր աճի տեմպերով։

«7.2 տոկոս տնտեսական աճը բավականին լավ ցուցանիշ է։ Մեր շրջահայաց քաղաքականության շնորհիվ է, որ մենք արդեն 3–րդ անգամ իջեցնում ենք նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Եթե սա նպաստի տնտեսական որոշակի ակտիվության բարձրացմանը, ապա դա շատ լավ կլինի»,- նշեց ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանը նաև նշեց, որ 2023 թ. օգոստոսին գնաճը գրեթե անփոփոխ է մնացել`-0.2 տոկոս, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը սկսել է նվազել` օգոստոսի վերջին կազմելով 0.4 տոկոս։

«Հետահայաց նայելով` մենք կարծում ենք, որ ԿԲ-ն չափազանց լավ դրամավարկային քաղաքականություն է վարել` խոհեմ, խելամիտ, շրջահայաց»,- վստահեցրեց նա։
ԿԲ նախագահը հույս ունի, որ իրենց այս քայլերի շնորհիվ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի ակնկալել, որ բանկերի կողմից վարկավորման տոկոսադրույքները, ինչպես նաև դեպոզիտային տոկոսադրույքները որոշակիորեն կճշգրտվեն դեպի ներքև։

Ինչ վերաբերում է հիփոթեքային տոկոսադրույքներին, ապա ըստ նրա` դրանք մի փոքր սպեցիֆիկ են, քանի որ այդտեղ կա լողացող տոկոսադրույքի գաղափարը։
«Մենք, իհարկե, տեսնում ենք, որ մեր կողմից տոկոսադրույքի բարձրացման ժամանակ որոշակիորեն եղել են նաև հիփոթեքային տոկոսադրույքի աճեր։ Եթե իջեցնում ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ապա ակնկալում ենք, որ բազային տոկոսադրույքով պայմանավորված հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները ևս կճշգրտվեն ներքևի ուղղությամբ»,- ընդգծեց Գալստյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան