Արտաքին 3 տարի առաջ - 17:00 25-05-2023

Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության հիմնական շահառուն։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պուտինն ասել է Մոսկվայում կայացած ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում։

Պուտինն ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը։

«Այժմ քննարկում էինք մեր երկրների տնտեսական իրավիճակը և վերլուծում, թե ինչպես է ընթանում համագործակցությունը։ Ուզում եմ ընդգծել, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը շատ հաջող է ընթանում։ Ինչպես հենց նոր ասաց Ղազախստանի նախագահը, հիմնական շահառուն Հայաստանն է։ Որովհետև Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը։ Որքա՞ն. անցյալ տարի այն կազմել է 12.6%, այս տարի՝ ՀՆԱ-ի 12,1% աճ։ Սա, իհարկե, լուրջ թիվ է։ Շատ լուրջ թիվ»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախորդ նիստը կայացել էր Բիշքեկում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան