Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:23 09-09-2023

Իմ 30.000 շահառուն քեզ փեշքեշ․ ավանցի տատիկն՝ Ավինյանին  

Երեկ՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցավ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավը։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես Ավինյանին մոտեցավ տարեց մի կին, ով գրկախառնվեց, համբուրվեց Ավինյանի հետ, ապա ցածրաձայն խոստացավ, որ 30․000 շահառուներ ընտրելու են նրան, այդ թվում Երկրապահի անապահով անդամները։

Ուշագրավ է, որ տարեց կնոջը քաղաքապետարանից են ուղարկել Ավինյանի քարոզարշավին մասնակցելու, համենայն դեպս իր խոսքում նա այդպես ներկայացրեց․
«Էսօր քաղաքապետարան էի գնացել, Միլենան ասեց Ավանում ես, պոկվի ստեղ։ Ասել եմ չէ՝ իմ 30․000 շահառուները քեզ փեշքեշ»,-ասաց տարեց կինը։

Ավինյանը նկատելով Oragir.News-ի բարձրախոսը, փորձեց կանխել տարեց կնոջ կողմից այլ բացահայտումները։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»