Ներքին 4 տարի առաջ - 13:02 05-09-2022

Գլխադասային հանձնաժողովը ձեզ փեշքեշ. էտ թափուրը որտեղի՞ց ծնվեց. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողների մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը։ Քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ամենակարևորը տարկետման հարցն է.

«Փորձագիտական լավ խումբ պետք է աշխատի, հասկանանք, ինչ եղավ, որտեղից սկսվեց, պարոն նախարար, գլխադասային հանձնաժողովները ձեզ փեշքեշ, բերեք այդ հարթակը դնենք հասկանանք, թե այդ թափուրը որտեղի՞ց ծնվեց պետք ա չլիներ»։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ նշեց, որ մասնավորի մեջ կա մի բուհ, որը հայտագրել է 2000 առաջին կուրսեցի, բայց չգիտի, 10-20 հոգի ընդունվել է՝ թե՞ ոչ։

Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ո՞ր բուհի մասին ՝ խոսքը՝ Դումանյանն ասաց. «Հետո կասեմ»։

Հիշեցնենք, որ քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողների մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը, որը հավանության արժանացավ հանձնաժողովի անդամների կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում