Ներքին 4 տարի առաջ - 12:35 05-09-2022

Դումանյանն առաջարկում է ուսանողներին 27 տարեկանի փոխարեն մինչև 28-ում զորակոչել բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողների մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ սովորողներին տարկետում տալու խնդիրը առաջացավ անմիջապես, որի համար ունեն երկու առաջարկ։

«Մենք գիտենք, որ մինչև 27 տարեկանն ենք զորակոչում ուսանողներին և երբ գործող կարգերի համաձայն շատ ուսանողներ ստանում էին սահմանված կարգով տարկետումներ՝ բակալավրատ, այնուհետև մագիստրատուրա, դրանից հետո ասպիրանտուրա, և ասպիրանտուրական երկրորդ, երրորդ տարիներին շատերը կանգնում էին խնդրի առաջ, որտեղ օրենքի պահանջի համաձայն կամ ձևով պետք է ազատվես, կամ պետք է զորակոչվես բանակ, բայց քանի որ դիսերտացիան դեռ պատրաստ չէր, նրանք չունեին այն հիմքերը, որ ազատվեին բանակից։ Հասկանալի է, որ ասպիրանտուրայի երկրորդ տարում էլ տանել բանակ՝ ստացվում է կիսատ։ Այսինքն, ասպիրանտական կրթությունը դառնում է անիմաստ մի բան։ Այստեղ մենք առաջարկում ենք օրենքում կատարել լրացում, որ այն սովորողները, որոնք այդ հիմքերով սովորում էին, և հասել են մինչև 27 տարեկանը՝ նրանց զորակոչը մինչև 28 սահմանել»։

Նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովի բոլոր անդամների կողմից։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում