Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:45 11-02-2026

Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասել է 78.6 տարեկանի. Ավանեսյան

2025 թվականին ՀՀ պետական բյուջեի առողջապահության ծրագրերի շրջանակում զգալի ծավալի բժշկական ծառայություններ են մատուցվել պետպատվերով։ Պաշտոնական տվյալներով՝ տարվա ընթացքում փոխհատուցվել է շուրջ 5 մլն 741 հազար բժշկական ծառայություն։

Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն անդրադարձավ մի շարք կարևոր թեմաների, որոնցից են առողջության համընդհանուր ապահովագրությանը։ Ծառայությունների զգալի մասը բաժին է ընկել հիվանդանոցային բուժօգնությանը՝ 743 հազարից ավելի դեպք։

Միևնույն ժամանակ իրականացվել է 257 հազարից ավելի արտահիվանդանոցային հատուկ և դժվարամատչելի հետազոտություն, ինչը հնարավորություն է տվել հիվանդությունները հայտնաբերել և վերահսկել վաղ փուլերում։ Պետական աջակցության կարևոր ուղղություններից մեկը շարունակում է մնալ անպտղության հաղթահարման ծրագիրը։ 2025 թվականին դրա շրջանակում 7722 քաղաքացի ստացել է ախտորոշում և բուժում։

Արդյունքում գրանցվել է 1307 հղիություն, իսկ տարվա ընթացքում ծնվել է 561 երեխա։ Նորածիններից 15-ը ծնվել են զոհված զինծառայողների ընտանիքներում, ինչը ծրագրին տալիս է նաև սոցիալական կարևոր ընդգրկում։

Ավանեսյանի խոսքով՝ 2025 թվականին Մայրական մահացության ցուցանիշի կտրուկ նվազում է արձանագրվել։ Տվյալների համաձայն՝ ցուցանիշը կազմել է 3,1, ինչը 84 տոկոսով ցածր է նախորդ տարվա համեմատ։

Սա գնահատվում է որպես հանրային առողջության պահպանման ոլորտում էական դրական տեղաշարժ։ Առողջապահության նախարան անդրադարձավ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերին։ Ինչ վերաբերում է ջրծաղիկ հիվանդությանը, դրա դեմ պատվաստումներն սկսվել են 2025թ, ընդգրկվածությունը կազմել է 76,7 տոկոս, թիրախը 50 տոկոս է։

Նախարարը հայտարարեց, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 2024 թվականի տվյալներով դարձել է 78,6 տարեկան, ինչը ամենաբարձր ցուցանիշն է մեր երկրի պատմության ընթացքում։ Նա նշել է, որ մայրական մահացության մակարդակը նույնպես զգալիորեն նվազել է առողջապահական բարեփոխումների արդյունքում։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ