Ներքին 3 տարի առաջ - 14:48 08-09-2023

Ալեն Սիմոնյանի թքելը խուլիգանություն չէ՞ր, Գարիկ Գալեյանի ջուր լցնելը խուլիգանությո՞ւն է․ փաստաբան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ձերբակալել են երկու արարքի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով Գալեյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար․ «Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողներն իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, և Գարիկ Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին: Այդ արարքը որակվել է որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում՝ ինձ համար պարզ չէ, թե խմբի մյուս անդամը ով է, հավանաբար, շիշը, քանի որ մեղադրանքից պարզ չի դառնում»։

Գալեյանի պաշտպանը հարց բարձրացրեց, թե Ալեն Սիմոնյանի թքելը խուլիգանություն չէ՞ր, Գարիկ Գալեյանի ջուր լցնելը խուլիգանությո՞ւն է։

Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Գալեյանին մեղադրանք են առաջադրել թմրամիջոց պահելու համար․ «Անգամ չգիտեմ, թե ինչ անվանում կարելի է տալ սրան: Բուռն ցանկություն ունեն նրան կալանավորելու»:

Փաստաբանը նշեց, որ հանդիպել է Գալեյանի հետ, նա չի ընդունում մեղադրանքը:

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին երեկ երեկոյան ձերբակալել են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան