Ներքին 3 տարի առաջ - 11:50 08-09-2023

Ձերբակալել են Գարիկ Գալեյանին

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին երեկ երեկոյան ձերբակալել են։ Տեղեկությունն Oragir.News-ին հետ զրույցում հայտնեց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը։

«Մանրամասներին տեղյակ չեմ, անգամ չգիտեմ, թե կոնկրետ որ ժամին են ձերբակալել, քանի որ Գարիկը դրսում է եղել, երեկոյան ժամ է եղել։ Մինչ այս պահը չեմ կարողացել կապ հաստատել նրա հետ, ոչ մի տեսակ կապ չկա, ինչ էլ, որ իմանանք, փաստաբանից ենք իմանալու։ Փաստաբանը Վահան Հովհաննիսյանն է, հիմա զբաղվում է այս հարցով»,-մեզ հետ զրույցում ասաց Աստղ Գալեյանը։

Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, թե իբր Գարիկ Գալեյանին ձերբակալել են թմրանյութի քրեական գործի շրջանակներում, Աստղ Գալեյանն այսպես արձագանքեց․

«Իրենք ամեն ինչի էլ ընդունակ են, կարող են ամեն ինչ էլ սարքել։ Այս պահին այլ բան չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը դեմ է գործող իշխանություններին և բազմաթիվ անգամներ սուր քննադատել է Փաշինյանին և նրա թիմին, պահանջել նրանց հրաժարականը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան