Ներքին 3 տարի առաջ - 22:47 13-09-2023

Այսպիսի առողջական վիճակում Գարիկ Գալեյանին կալանքի տակ պահելու իրավունք չունեն․ ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր իմացա, որ անցյալ շաբաթ ապօրինաբար կալանավորված Գարիկ Գալեյանը ոչ միայն 44-օրյա պատերազմում զոհված մարտիկի հայր է, այլև ինքն էլ է նույն պատերազմում ծանր վիրավորվել (գլխում մինչև հիմա բեկորներ կան)։

Պատերազմից հետո էլ 2 ինֆարկտ է տարել, 5 hատ ստենտ ունի դրած։

Ըստ օրենքի՝ այսպիսի առողջական վիճակում նրան կալանքի տակ պահելու իրավունք չունեն։

Երբ ասում եմ, որ Նիկոլը բռնապետություն է կառուցել, ինձ ասում են. «Դե չէ, այ ախպեր, ի՞նչ բռնապետություն, Նիկոլն էդքան չկա»։

Իրականում կա. բռնապետությունը հեչ պարտադիր չէ զանգվածային գնդակահարություններով լինեն։

Այսօրվա «զարգացած» բռնապետները բռնաճնշումները շատ թիրախային են կիրառում։ Նույնիսկ հատուկ եզր կա դրանք նկարագրող. «խելացի բռնաճնշումներ» (smart repressions)։ Այսինքն շատ թիրախային, այնպես, որ լայն հանրությունը դրանց մասին չիմանա, բայց բռնապետական ռեժիմին անհանգստացնող շրջանակները տեսնեն ու վախենան։

Այդ «խելացի բռնաճնշումների» դեմ պայքարելու միակ ձևը չվախենալն է։ Չվախենալն ու զանգվածային հանրային աջակցությունը բռնաճնշումների թիրախում հայտնված բոլոր մարդկանց»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»