Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:29 19-05-2022

Քննիչները փորձել են հարցաքննել Գարիկ Գալեյանին, բայց նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալու․ փաստաբան

Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կայուն ծանր է։ Նա հիվանդանոցում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Երեկ գիշերը քննիչները փորձել են նրան հարցաքննել, բայց նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալու»։

Անդրադառնալով Արթուր Գալեյանի ձերբակալման իրավաչափությանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ Գալեյանն ինքնակամ է ներկայացել քննչական մարմին․ «Ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայանալու համար ձերբակալելը իմպերատիվ պահանջ չէ»։

Նա նաև նշեց, որ Գալեյանը ժամը 15-20․30-ը գտնվել է Քննչական կոմիտեի ռազմական գործերով վարչության բակում և իմանալով, որ իր նկատմամբ առկա է ձերբակալման որոշում՝ որևէ ոչ իրավաչափ գործողություն չի կատարել։

«Եթե դատարանը որոշի կալանավորել Գալեյանին, ես հենց այսօր դատարանից դուրս գալուց հետո կհրապարակեմ փոքր տեսանյութ, որը ամբողջությամբ պարզ կդարձնի, թե իմ պաշտպանյալներին ինչ է վերագրվում, մասնավորապես զորամասի շարժի, մուտք ու ելքի շարժի հետ»։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում է Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի կալանքի միջնորդությունը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ