Ներքին 3 տարի առաջ - 19:08 06-09-2023

ԱԺ աշխատակազմի ղեկավարը ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին եւ նրա պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:

Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի դեսպանին՝ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում ստանձնած դիվանագիտական աշխատանքի ու համագործակցության համար: «Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ հարաբերությունները կրում են բարեկամական բնույթ եւ հիմնված են փոխադարձ վստահության ու հարգանքի վրա: Մենք շատ բարձր ենք գնահատում այն փաստը, որ 2020 թվականին՝ Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրվանից Կանադան ակտիվորեն ջանքեր էր գործադրում կրակի դադարեցման համար»,- նշել է Դավիթ Առաքելյանը:

Կարեւորելով երկկողմ համագործակցության զարգացումը եւ խորացումը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը երկու երկրների գերատեսչությունների արդյունավետ աշխատանք է համարել առաջիկայում մեր երկրում Կանադայի դեսպանության բացումը:

Դավիթ Առաքելյանը գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ հայ-կանադական երկկողմ հարաբերություններում իր ուրույն տեղն է զբաղեցնում միջխորհրդարանական դիվանագիտական համագործակցությունը: «Կարեւորում ենք երկու խորհրդարանների բարեկամական խմբերի դերը` դրանք կարեւոր օղակ են մեր երկու օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման ոլորտում»,- ընդգծել է Դավիթ Առաքելյանը: Այս համատեքստում վերջինս բարձր է գնահատել նաեւ Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ արդյունավետ աշխատանքները, փորձի փոխանակմանն ուղղված փոխայցելություններն ու ընդգծել, որ կենտրոնի աջակցությամբ մշակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Ռազմավարական զարգացման ծրագիրը, որը միտված է աշխատակազմի գործունեությունն ավելի ներառական դարձնելուն` ներգրավելով հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ երիտասարդներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցության խորացմանը, Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ու հետագա ծրագրերին առնչվող հարցեր:

Ամփոփելով հանդիպումը` Դավիթ Առաքելյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին