Ներքին 5 տարի առաջ - 15:52 08-07-2021

Բոլորը՝ մեջ, օգնականներն ու փորձագետները՝ հեչ. ԱԺ աշխատակազմի ղեկավարը պարգևավճարների հարցը համարում է հայեցողական

Օրագիր.news-ի հավաստի տեղեկություններով, ԱԺ պատգամավորների օգնականները չեն ստացել հուլիս ամսվա համար նախատեսված պարգևավճարները: Որպես կանոն պատգամավորի օգնականներին յուրաքանչյուր տարի 2 անգամ՝ փետրվար և հուլիս ամիսներին, սահմանում են քաղծառայողի համար նախատեսված պարգևավճար՝ աշխատավարձի 100%-ի չափով։ Աշխատակիցները փետրվար ամսվա համար նախատեսված գումարները ստացել են: Պատգամավորների օգնականներն ու փորձագետները, սակայն, միայն երեկ են իմացել, որ հուլիս ամսվա պարգևավճարները չեն ստանալու: Պետք է նշել, որ աշխատակազմի բոլոր աշխատողները, անկախ նրանից՝ քաղծառայող են, թե հանրային կամ պետական ծառայող, պարգևատրվել են: Այսինքն՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալի օգնականը պարգևատրվել է, իսկ պատգամավորի օգնականը՝ ոչ։

Օրագիր.news-ը Աժ աշխատակազմի ղեկավար Առնակ Ավետիսյանից փորձեց ճշտել, թե ինչու պատգամավորների օգնականները չեն ստացել հուլիս ամսվա համար նախատեսված պարգևավճարները: Ավետիսյանը նշեց, որ ոչ մի կարգ չկա, որը սահմանում է, թե ով պետք է պարգևավճար ստանա, ով ոչ:

«Իսկ ո՞րտեղ է գրված, որ աշխատակիցները տարին երկու անգամ պետք է պարգևավճար ստանան, նման կարգ գոյություն չունի: Դա ամբողջությամբ հիմնված է հայեցողական որոշման վրա: Այո՛, պարգևատրվել են աշխատակազմի աշխատակիցներն իրենց կատարած աշխատանքի դիմաց: Իսկ մնացածի հարցով որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց Ավետիսյանը:

Իսկ այն հարցին, թե ով է որոշել, ով պետք է պարգևավճար ստանա, ով ոչ, վերջինս պատասխանեց, որ ընդհանրապես տվյալ հարցը մեկնաբանության ենթակա չէ. «Կրկնում եմ, որ դա ամբողջությամբ հայեցողական և աշխատանքային որոշման հարց է, այսինքն հանրայնացնելու ենթակա չէ, քանի որ ներքին աշխատանքային խնդիր է: Ինչ վերաբերում է պատգամավորիների պարգևավճարներին, նշեմ որ դեռևս անցյալ տարվանից պատգամավորները պարգևավճարներ չեն ստանում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»