Ներքին Միտք 3 տարի առաջ - 16:13 06-09-2023

Նախ` տնտեսություն պետք է լինի, որ կարողանաս վնասել․ Կարեն Հեքիմյան

«Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեծամասամբ, տեղական ապրանքները ներմուծված ապրանքներից ավելի թանկ են: Խոսքը գյուղմթերքի, պարենի, խմիչքի, հագուստի մասին է: Սպառողների տեսանկյունից, նման իրավիճակն առնվազն տարակուսելի է: Օրինակ` ինչո՞վ է պայմանավորված, որ տեղական տոմատի մածուկն ավելի թանկ է ներմուծվածից, կամ` արդյո՞ք անհնար է ձևավորել մրցունակ հագուստի շուկա: Ինչ էլ ասեն, անհասկանալի է, թե ինչու են վրացական հավերը տեղական հավերից էժան: Վստահ եմ` եթե Հայաստանում բանան աճեր, ապա այն շատ ավելի թանկ կլիներ Էկվադորից ներմուծվող բանանից:

Ժամանակին մտածում էի, որ դա պետության տնտեսական և հարկային սխալ քաղաքականության արդյունք է: Սակայն, տարիների ընթացքում հասկացա, որ խնդիրը հայերի (հայաստանաբնակների) բնավորության մեջ է: Յուրաքանչյուր հայ (հայաստանաբնակ) ապրանք վաճառելուց, ապրանքի գնագոյացման հաշվարկներ անելու փոխարեն, որպես ապրանքի գին հիմք է վերցնում հարևանի (բարեկամի, ծանոթի) կողմից վաճառվող նույն կամ նույնանման ապրանքի գինը: Օրինակ` անհնար է, որ ի պատասխան Ձեր հարցման, գյուղացին նշի 1 կգ լոլիկի հստակ ինքնարժեքը և իր եկամուտը: Նա շատ երկար կպատմի, որ ջուր չկա, սերմ չկա, շուկայում տեղի գումար են վերցնում, սակայն ինքնարժեքի հստակ թիվ երբեք չի ասի, քանզի ինքն էլ չգիտի այդ թիվը: Փոխարենը` գյուղացին գիտի, որ հարևանի հորեղբոր տղու բաջանաղը լոլիկը վաճառել է X գումարով և մտածում է, որ ինքը վերջինից ոչնչով պակաս չէ:

Այսօր մամուլում կարդացի, որ առևտրականները ՀՀ Կառավարությանը բողոքում են Wildberries-ից, ասելով, որ այն «վնասում է Հայաստանի տնտեսությանը»:
Նախ` տնտեսություն պետք է լինի, որ կարողանաս վնասել:
Եվ, հետո` առևտրականները հո պետության կամ չեղած տնտեսության համար չեն անհանգստանում: Wildberries-ը վերջինների «հացն է կտրում»: Այնտեղ ամեն բան շատ էժան և անհամեմատելի է հարևանի հորեղբոր տղու բաջանաղի ապրանքի գնի հետ: Դե, իսկ հայ առևտրականներն անհաշվարկ գերեկամուտների են սովոր:
Իսկ ՀՀ Կառավարությունը .... Չնայած, ի՞նչ իմաստ ունի ՀՀ Կառավարությունից խոսել: Այստեղ ամեն ինչ վաղուց պարզ է: Դեռևս 2018թ-ից:
Ի դեպ, Wildberries-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում