Ներքին 3 տարի առաջ - 17:18 11-02-2023

Ի՞նչ կլիներ, եթե, օրինակ՝ ես ասեի, որ ВОЗ-ի Արսենը պետք է «ոչնչացվեր» շուրջ 8 տարի առաջ․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համմերի վարորդի վերաբերյալ ВОЗ-ի Թորոսյան Արսենն ասում է, որ «Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»:

Ի՞նչ կլիներ, եթե, օրինակ՝ ես ասեի, որ ВОЗ-ի Արսենը պետք է «ոչնչացվեր» շուրջ 8 տարի առաջ, երբ Հայաստանը «չմո երկիր» էր անվանում:

Ի՞նչ կլիներ, եթե, օրինակ՝ ես ասեի, որ ВОЗ-ի Արսենը պետք է «ոչնչացվեր» շուրջ 3 տարի առաջ, երբ մեզ բոլորիս ստիպում էր ընկնել կորոնավիրուսային խաղերի հորձանուտը:

Եթե ես այդպիսի բան ասեի, ապա քրեական գործ կհարուցվեր և ինձ բռնության կոչի համար մեղադրանք կառաջադրեին (մեր երկրում նույնիսկ տոնածառը վառելու կոչն է քրեականացվում, էլ ուր մնաց մարդուն «ոչնչացնելու» կոչի համար չդատեին): Այնուհետև, շատ հավանական է, որ ես դատարանի դահլիճում արժանանայի Արմեն Գրիգորյանի ճակատագրին:

Եվ, ուրեմն, ես այդպիսի բաներ չեմ ասում, սակայն մտքիս խորքում փաստում եմ. այս ինչ ВОЗ-ական երկրում եմ ես ապրում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով