Ներքին 3 տարի առաջ - 10:45 03-09-2023

Զուգահեռ իրականությունում իշխանությունը գեներալական պագոններ, աստղեր, պաշտոններ է բաժանում․ Տիգրան Աբրահամյան

Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը 8 զոհ են ունեցել` 3-ը մարտական, իսկ 5-ը` ոչ մարտական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մարտական զոհերի թեման այս պահին չեմ դիտարկում, որովհետև այս պահին էլ իրավիճակը լարված է, այն այլ վերլուծության հարց է:

Մեկ շաբաթվա մեջ, տարբեր հանգամանքներում` անվտանգության կանոնների խախտումից մինչև միջանձնային հարաբերությունների խնդիր, մեզ 5 կորուստ է բերել:

Ինձ չի բավարարում դասակ, վաշտ, գումարտակ օղակում խիստ նկատողությունների և պաշտոններից տարբեր հրամանատարների հեռացումները, որովհետև առանցքային խնդիրն այդ օղակում չէ:

Ոչ մարտական կորուստների թիվն աճում է, իսկ զուգահեռ իրականությունում իշխանությունը գեներալական պագոններ, աստղեր, պաշտոններ է բաժանում:

Իհարկե վերջնահաշվարկում գալիս ենք մի կետի, որտեղ եթե որպես պատերազմական ժամանակահատվածի գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանն է, ապա այս ամենը, ցավոք, ամբողջովին բացատրելի է դառնում:

Ու անընդհատ աչքիս Նիկոլի վերջին մարզային ժամանցն է գալիս, որտեղ նրան անընդհատ զինվորականներ էին «չեստ տալով» դիմավորում և ճանապարհում. սա չի կանգնելու, անընդհատ փորձելու է ստորացնել բոլորին` զինվորականից մինչև իր մերձավոր թիմակից, մինչև ամեն ինչ կարժեզրկվի ու ավերակի կվերածվի:

Հետևանքը մարդկային ու տարածքային շարունակվող զոհերն են, ցավն ու տառապանքը, որոնք սրանց իշխանության ողջ ժամանակահատվածի ուղեկիցն են»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»