Միտք 3 տարի առաջ - 01:24 29-01-2023

Մեդալները, կոչումներն ու պաշտոններն իրար մեջ ժամանակին բաժանում են, մնացածի վրա էլ թքած. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է:
Սեփական աթոռն ու իշխանությունն արցախյան ազատագրական պայքարից վեր դասողից ի՞նչ սպասես:
Նույն պահին ԳՇ հրամանատարությունն է «հանդիսավոր» մտնում Եռաբլուր ու մեջները չկա մեկը, որ կապվի Սասունի հետ ու պատիվ պահանջի իրենց զոհված ընկերների առաքելությունը կասկածի տակ դնելու համար:
Այն զինվորականները, ովքեր Եռաբլուր էին այսօր գնացել (ու ոչ միայն նրանք) օդից չեն ընկել ու պետք է կողմնորոշվեն, թե վերջին 2-3 տասնամյակում բանակում ե՞ն ծառայել, թե՞ «կոլխոզում»:
Եթե դուք ձեր նահատակված ընկերների սխրանքը, ձեր համազգեստն ու ուսադիրները չեք կարողանում պաշտպանել, դուք Հայրենիքն ու հային ո՞նց եք պաշտպանելու:
Մյուս կողմից` ամեն ինչ վաղուց պարզ է. մեդալները, կոչումներն ու պաշտոններն իրար մեջ ժամանակին բաժանում են, մնացածի վրա էլ թքած:»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի