Ներքին 3 տարի առաջ - 14:35 02-09-2023

Արցախի ներկա և նախկին պաշտոնյաները մասնակցել են Հանրապետության օրվան նվիրված մաղթանքին, հոգեհանգստյան կարգին

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) հռչակման օրվա առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հանդիսապետությամբ Հանրապետական մաղթանքի արարողությանը նաեւ միասնական աղոթք է հղվել առ Աստված` Արցախի Հանրապետության պետականությունն անսասան պահելու, խաղաղության ու բարօրության համար։

«Աղոթքի մեջ խնդրեցինք,որ Աստված անսասան պահի մեր պետությունը. սա մեր մեծագույն ցանկությունն ու խնդրանքն է առ Աստված։Թող, Աստված լսի բոլորիս աղոթքները,օրհնություն բերի մեր ժողովրդին՝ այս դժվարին պայմանները հաղթահարելու համար»,-նշել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Արարողությանը ներկա էին նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, երեք նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։

Այնուհետեւ միջոցառման մասնակիցները քայլերթով այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։ Կատարվել է նաեւ հոգեհանգստյան կարգ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով