Ներքին 1 տարի առաջ - 18:23 27-01-2025

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունվարի 26-ին մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորել է Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, առաջընթաց, բարօրություն և հարատև խաղաղություն:

«Թեև մեր երկրները գտնվում են աշխարհագրորեն տարբեր տարածաշրջաններում, մեզ միավորում են հարուստ պատմական անցյալը, ժողովրդավարական արժեքները և միմյանց մշակութային ժառանգության հանդեպ խորը հարգանքը:
Մեր հարաբերությունները շաղկապված են բարեկամության դարավոր կապերով, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումն ու զարգացումը երկարաժամկետ կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Հնդկաստանը շարունակում է կարևոր նշանակություն ունենալ Հայաստանի համար՝ որպես միջազգային ասպարեզում իր հաստատուն տեղն ամրապնդած կարևորագույն դերակատար»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Արձանագրելով, որ վերջին տարիներին հաջողվել է նոր հանգրվանի հասցնել հայ-հնդկական համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ հայկական կողմը վճռական է երկկողմ հարաբերություններում չիրացված ներուժը լավագույնս իրացնելու և երկու երկրների միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն է տալիս նաև բարեկամ Հնդկաստանի հետ գործընկերության զարգացմանը տարածաշրջանային և գլոբալ նշանակության նախաձեռնությունների շրջանակներում՝ ի շահ խաղաղության և անվտանգության համընդհանուր նպատակների առաջմղման:

«Համոզված եմ, որ մեր հարաբերությունները գտնվում են ճիշտ կետում և կշարունակեն ամրապնդվել բարեկամության, համերաշխության ու փոխշահավետ գործընկերության ոգով»,- ամփոփելով խոսքը նշել է փոխվարչապետը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով