Մամուլ 3 տարի առաջ - 09:19 02-09-2023

ՔՊ-ականներին խայտառակություն է սպասվում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն քրեականացնել առաջարկող «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնությունը նախօրեին ԿԸՀ հանձնեց 58 հազար ստորագրություններով 5 արկղերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի կսկսի ստորագրությունների ստուգումը, եթե, ինչպես ԿԸՀ ներկայացուցիչն է ասել, խնդիրներ չլինեն հատուկ այդ նպատակով պատվիրված ծրագրի հետ: Ընդհանուր առմամբ, ստուգելու համար ԿԸՀ-ն ունի 1 ամիս ժամանակ: Այսինքն, մոտավորապես հոկտեմբերի սկզբին օրենսդրական նախաձեռնությունը կարող է մտնել Ազգային ժողով, եթե, իհարկե, ԿԸՀ-ն «թերություններ» չհայտնաբերի կամ ինչ-ինչ «լազեյկաներ» չգտնի՝ թույլ չտալով, որ հարցը հասնի խորհրդարան:

Բանն այն է, որ ԱԺ մտնելուն պես քպականներին խայտառակություն է սպասվում, քանզի, մեր տեղեկություններով, նրանք հստակ որոշում ունեն՝ ցանկացած միջոցով, որ փուլում դա հնարավոր լինի, խոչընդոտել օրենքի ընդունումը: Նախաձեռնության հեղինակ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր ստորագրողներին՝ կոչ անելով այսուհետ ևս, այդ թվում՝ հարցը ԱԺ տեղափոխվելուց հետո, տեր կանգնել ստորագրություններին ու մինչև վերջ հետամուտ լինել օրենքի ընդունմանը: Ի դեպ, հավելենք, որ եթե Ազգային ժողովը մերժի նախագիծը, ապա արդեն պետք է 300 հազար ստորագրություն հավաքվի։ Այդ դեպքում նախագիծը կդրվի հանրաքվեի: Բավարար ձայներ ստանալու դեպքում այն օրենքի ուժ կստանա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»