Ներքին 3 տարի առաջ - 15:10 01-09-2023

Բաքուն անընդունելի է համարում Վաշինգտոնի հայտարարությունը

Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունն անընդունելի է համարում, միևնույն ժամանակ վստահեցնում, թե «Ադրբեջանն ի գիտություն է ընդունել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին» ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին պնդել է, թե Լաչինի միջանցքով ամեն օր տասնյակներով քաղաքացիներ են անցնում, շեշտել, որ Ղարաբաղի հայերը հրաժարվում են Աղդամի ճանապարհով Բաքվի առաջարկած հումանիտար օգնությունից։

«Ադրբեջանի առաջարկների մշտական մերժումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրավիճակն ամենևին էլ մարդասիրական չէ, այլ ավելի շուտ քաղաքական է», - պնդել է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ վստահեցնելով, թե «Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև մեր երկրի օրենսդրության շրջանակներում հայ բնակիչների վերաինտեգրման հիման վրա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի