Մամուլ 3 տարի առաջ - 08:51 01-09-2023

Հացի արտադրության ծավալները նվազել են․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում նվազել են հացի արտադրության ծավալները։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին արտադրվել է 128 հազար 167.2 տոննա հաց։ Այս թիվը, 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է 2.1%-ով։ Սակայն 3.1%-ով ավելացել է ալյուրի արտադրությունը. 7 ամիսներին արտադրվել է 89 հազար 827.1 տոննա ալյուր, իսկ 2022 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 87 հազար 108.2 տոննա։

Այս թվերին զուգահեռ ավելացել է մակարոնեղենի եւ ձավարի արտադրությունը. այս տարվա հունվար-հուլիսին 1.1%-ով էլ ավելացել է մակարոնեղենի արտադրությունը, ձավարեղենի արտադրության ծավալները նույնպես ավելացել են։ Հունվար-հուլիսին արտադրվել է 902.2 տոննա ձավարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.6%-ով։

Սա հետաքրքիր վիճակագրություն է այն իմաստով, որ Ռուսաստանից եւ Ուկրաինայից Հայաստան եկած քաղաքացիները թեեւ բնակչության վիճակագրությունը ՀՀ-ում փոխել են, բայց հացի արտադրությունը նվազել է, քանի որ նրանք հայերի նման շատ հաց չեն ուտում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան