Արտաքին 3 տարի առաջ - 18:40 31-08-2023

Ըստ Էրդողանի՝ մոտ ապագայում Թուրքիան կսկսի թուրքական արտադրության ՀՕՊ համակարգեր վաճառել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ռազմական ակադեմիայի ուսանողներին ավարտական հավաստագրերի տրամադրման և դրոշների հանձնման արարղությանը, ապա խոսել ռազմարդյունաբերության ձեռքբերումների մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Աստծո կամոք, մոտ ապագայում հասնելու ենք այն կետին, որ նրանց, ովքեր անօգուտ պատճառաբանություններ առաջ քաշելով մերժում էին մեզ հակաօդային պաշտպանական համակարգեր տրամադրել, մենք ենք հակաօդային համակարգեր վաճառելու»:

Նշենք, որ Թուրքիան այս պահին փորձում է արտադրել ռուսական զենիթահրռիթային ՀՕՊ S-400 համակարգերին փոխարինող զենիթահրթիռային համակարգ: Այն անվանվել է «HİSAR O+»: Զենքի հեռահարությունը դեռևս կազմում է 150 կմ է:
Վերոհիշյալ զենքի դաշտային փորձարկումների ավարտի մասին ավելի վաղ տեղեկացրել էր անվտանգության քաղաքականության գծով թուրք փորձագետ Աբդուլլահ Աղարը, ինչպես նաև նշել, որ այժմ քայլեր են ձեռնարկվում համակարգի էլ ավելի հզորացման համար:

«Մենք արտադրում ենք S-400-ին նմանվող զենք: Սակայն դեռևս այդ կետում չենք: Հեռավորության առումով դեռևս նրան չենք հասել»:

Նշվում է, որ բացի այդ, Թուրքիան օգոստոսի 27-ին ավարտել է ռադիոհաճախականություն որսացող հակաօդային պաշտանության RF հրթիռների փորձարկումները, ինչպես նաև սկսել «Siper-2» տեսակի հրթիռների փորձարկումները:

Նույն մասնագետի համոզմամբ՝ «Siper» տեսակի հրթիռները մեծ կարևորություն ունեն թուրքական ռազմարտադրատեսակների մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով