Արտաքին 4 տարի առաջ - 11:58 19-11-2021

Լոնդոնը և Վարշավան համաձայնագիր են ստորագրել համատեղ ՀՕՊ համակարգեր ստեղծելու վերաբերյալ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակի հետ Վարշավայում քննարկել է Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրավիճակը և համագործակցության համաձայնագիր է ստորագրել նոր ՀՕՊ համակարգի ստեղծման վերաբերյալ (միջոցառումների շարք՝ հակառակորդի օդային հարձակումներից պաշտպանվելու համար), հաղորդում է Portal Mundurowy-ը։

Հաղորդվում է, որ ծրագրի բյուջեն կարող է կազմել մի քանի միլիարդ ֆունտ ստեռլինգ։

«Այս համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության որակական փոփոխություն է և ճանապարհ է հարթում ավելի սերտ փոխգործակցության համար: Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարը և ես անհամբերությամբ ենք սպասում ցամաքային ՀՕՊ համակարգի մշակման աշխատանքների մեկնարկին»,- ասել է Ուոլեսը։

Նշվում է, որ միասնական զենիթային կառավարվող մոդուլային ՀՕՊ համակարգի Narew հրթիռի մշակմամբ կզբաղվի MBDA միջազգային կոնսորցիումի բրիտանական ստորաբաժանումը։

Արտադրողի խոսքով, հրթիռն ունակ է Մախի երեք թվին հավասարազոր արագություն զարգացնել՝ ոչնչացնելով դժվար նկատելի ԱԹՍ-ները։

Ուոլեսը նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի գործնական աջակցություն ցուցաբերել Լեհաստանին՝ Բելառուսի հետ սահմանին տիրող իրավիճակի հանգուցալուծման համար՝ տեղում ինժեներական և տեխնիկական օգնություն տրամադրելու միջոցով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով