Մամուլ 3 տարի առաջ - 08:20 31-08-2023

Թաղային հեղինակությունները հուսախաբ են անում ՔՊ-ին. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Իշխող ՔՊ-ում առանձնապես գոհ չեն Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավից։ Ներքին բուռն քննարկումներ են ընթանում, որ կազմակերպված, տպավորիչ, ազդեցիկ միջոցներ չեն ընտրել քարոզարշավի համար։ Բացի այդ, թաղային հեղինակություններն էլ կարծես հուսախաբ են անում` չեն օգնում, թեպետ նախապես խոստացել էին, որ ոչ միայն ձայներ կբերեն, այլեւ հանդիպումներին մասովկա կապահովեն:

Սակայն ՔՊ-ում հատկապես քննարկման թեմա է դարձել Էրեբունի համայնքում Ավինյանի՝ մի քանի օր առաջ անցկացրած քարոզարշավը, որը ոչնչով չէր տարբերվում մյուս համայնքների հետ հանդիպումներից: Թեպետ հույս ունեին, որ Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, կկատարի իր խոստումները, եւ ամենատպավորիչ հանդիպումն այստեղ կկայանա: Իզո՞ւր է, որ Սեդրակյանի որդին այդքան տենդերներ է շահում եւ իշխանավորների հետ ջերմ հարաբերություններ է հաստատել»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում