Ներքին 3 տարի առաջ - 21:17 30-08-2023

Եղեգնաձորի հիվանդանոցի տարածքում կատաղած շունը հարձակվել է 4 երեխաների վրա, երեկ էլ՝ ևս 2-ի․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցի թիվ 1 հասցեում գործող Եղեգնաձոր բժշկական կենտրոնի տարածքում կատաղած շուն կա, որին անվտանգ բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազագ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչություն և ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Պարզվել է, որ թափառող շունը, որը եղել է կատաղած, հիվանդանոցի վարչական տարածքում հարձակվել է Վայոց Ձորի մարզի բնակիչներ 10-ամյա Վիկա Գ.-ի, 11-ամյա Թագուհի Ս.-ի, 5-ամյա Վազգեն Վ.-ի և 3-ամյա Արիաննա Հ.-ի վրա, ովքեր վնասվածքներ են ստացել:

Երեխաները տեղում Եղեգնաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի անձնակազմի կողմից անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Փրկարարները հիվանդանոցից հեռու՝ Շահումյան փողոցում հայտնաբերել են կատաղած շանը և քնեցրել փողային ներարկիչի մջոցով, ապա փոխանցել են Շրջակա միջավայրի նախարարության Վայոց Ձորի մարզի աշխատակիցներին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ նույն շունը հարձակվել է ևս 2 երեխայի վրա, իսկ այսօր ոչ միայն երեխաների, այլ նաև մի քանի շների վրա է հարձակվել:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող