Ներքին 3 տարի առաջ - 22:13 20-07-2023

Սպիտակում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա. նրա վիճակը ծանր է

Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում ​շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել ​մարմնական բազմաթիվ ​ վնասվածքներ։ Մասնավորապես՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։ Այդ մասին ասված է Սպիտակի ԲԿ-ի Ֆեյսբուքի էջում:

«Երեխան հիվանդանոց է ընդունվել լաթաձև պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։ ​Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը, մայրապետից մինչև վիրաբուժական թիմ, շարունակում են պայքարել​ երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Երեխայի՝ հիվանդանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ​ևս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ ​

Փոքրիկի առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող