Ներքին 3 տարի առաջ - 12:00 28-08-2023

Երեկ զոհված 19-ամյա Արտյոմը Նորատուսից էր, ընտանիքի միակ որդին

Երեկ՝ օգոստոսի 27-ին, չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արայի Հայկազյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից էր, ընտանիքի միակ որդին։

Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդ Ավետիսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Արտյոմը 1 տարվա ծառայող էր։

«Նախորդ տարի ամռանն էր զորակոչվել, դպրոցն ավարտեց ու գնաց բանակ։ Իրենից մեծ 2 քույր ունի, ամուսնացած են, ինքը փոքրն էր։ Ես իրեն դաս չեմ տվել, բայց գիտեմ, որ շատ լավ, խելացի աշակերտ էր»,- ասաց դպրոցի տնօրենը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով