Ներքին 2 տարի առաջ - 12:50 03-07-2024

Վերին Շորժայում զոհված 20-ամյա Սարգիսը ընտանիքի ավագ որդին էր. հայրը 2 տարի առաջ էր մահացել

Այսօր՝ հուլիսի 3-ին, ՊՆ N զորամասի պահպանության տարածքում զոհված պայմանագրային զինծառայող 20-ամյա Սարգիս Արթուրի Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայքնի Սոթք բնակավայրից էր։

«Սարգիսը 20 տարեկան էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո 5 տարով պայմանագիր էր կնքել, որպես պայմանագրային էր ծառայում։ Դեպքը գիշերն է եղել Վերին Շորժայի հատվածում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը։

Սոթքի բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Սարգիսը երեխաներից մեծն էր, իրենից փոքր 1 քույր և 3 եղբայր ունի։

«Մեր հարևանն էր, շատ լավ, խելոք, շնորհքով երեխա էր։ Հայրը մոտ 2 տարի առաջ էր մահացել, ինքն էլ մնացել էր պայմանագրային, որ կարողանար ընտանիքը պահեր»,- ասաց Սոթքի բնակիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով