Մշակույթ 3 տարի առաջ - 23:00 26-08-2023

Մի քանիսը գյուղերից ոտքով են եկել, մի մասն էլ գիշերը հացի հերթերում է անցկացրել․  արցախյան խումբը՝ «Գութան» փառատոնում

Այսօր Գաֆեսճեան քանդակների պարտեզում տեղիունեցավ «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը։

Փառատոնի ընթացքում երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նշեց, որ անհամբեր սպասում է և ուզում է տեսնել իր հայրենակիցներին, Արցախի հայրենակիցներին․ «Դժվար է, բայց շատ կարևոր է։ Բոլորս մեր սրտի և հոգու ամբողջ էներգիան պետք է փոխանցնեք մեր հայրենակիցներին,եղբայրներին ու քույրերին։ Եվ պետք է կիսել, յուրաքանչյուր հայի դժվարությունը բոլորիս դժվարությունն է հատկապես այս պահին»,- ասաց նա՝ ներկայացնելով փառատոնին առցանց մասնակցող Արցախի «Մենք ենք մեր սարերը» խմբին։

««Մենք ենք մեր սարերը» ազգագրական համույթը պաշարված և վիրավոր, բայց կանգուն Արցախից իր ջերմագին բարևներն է հղում և ողջունում հերթական փառատոնի մեկնարկը։ Ցավում ենք, որ ավանդույթի համաձայն փառատոնի արցախյան կանգառն այս անգամ չի կայանում բոլորիս հասկանալի պատճառով, բայց մենք չենք հուսահատվում և թեկուզ այսպես՝ հեռակապով, մասնակցում ենք ազգային տոնին։ Ասեմ, որ մեր խմբի մի քանի անդամներ գյուղերից ոտքով երկար ճանապարհ են կտրել-անցել, որպեսզի մասնակցեն փառատոնին, մի մասն էլ գիշերն անց է կացրել հացի հերթերում։ Այսօր այստեղ բազում խոչընդոտներ ենք հաղթահարում Արցախը հայկական պահելու համար ու պայքարում ենք հույսով, ո կկարողանանք փրկել Արցախը՝ մեր միասնական հայրենիքը»,- հեռակապով փոխանցեցին Արցախից։





Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան