Ներքին 1 տարի առաջ - 16:22 24-07-2025

Արագածոտնի գյուղերից մեկում հացի արտադրամասի հետնամասում հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանութան գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տղամարդ է մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում գործող հացի արտադրամասի հետնամասում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Վ.-ի դին, դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հայտնել է, որ վնասվածքը ստացվե է ձախ աճուկային շրջանում՝ պատռված վերքի պատճառով:

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պաասխանատու հերթապահ քննչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մահացածը էլեկտրական սկավառակասղոցով աշխատանքներ կատարելիս է եղել, երբ տեղի է ունեցել դեպքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան