Ներքին 3 տարի առաջ - 21:00 26-08-2023

Ա՛յ տղա, Սուրո՛, գոնե Երևանում արագածավանցիներիս մի խայտառակի

«Այդ անգրագետի աչքն Արագածավանի գյուղապետի աթոռին էր, հիմա սիրտը Երևանի քաղաքապետարանում է պաշտոն ուզում»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արգածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով ՔՊ-ական պաշտոնյա, Արագածավանի ՋՕԸ աշխատակից Սուրեն Թորոսյանին։

Հարցին՝ արդյո՞ք Արագածավանի ոռոգման ջիր հարցը լուծել է սույն պաշտոնյան, որ հիմա հասել է Երևան և մասնկացում է ՔՊ-ի քարոզարշավին, Արագածավանի բնակիչն ասաց․
«Ինքն ինչ է կարողանում լուծել, որ դա էլ լուծի։ Անգրագետի մեկն է, անգամ անուն ազգանունը ճիշտ չի կարողանում գրել։ Եթե իրեն Երևանում պաշտոն են խոստացել, ուրեմն այդ խոստացողներն իր պես անգրագետ են, բայց վստահ եմ, որ ինչպես Թալինի ընտրությունների ժամանակ, այնպես էլ Երևանի ընտրություններին նա «տասովշիկ» է լինելու։

Ա՛յ տղա, Սուրո՛, գործերդ արե՞լ ես, որ հասել ես Երևան։

Արագածավանի ժողովրդին մի՛ խայտառակիր, հետ արի, վեր ընկիր տեղդ, ջրերի հարցը լուծիր»,-ասացին մեր զրուցակիցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածավանի ՋՕԸ աշխատակից ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը՝ Փչանի Սուրոն, լինելով Արագածավան գյուղի բնակիչ, ակտիվ մասնակցում է Երևանի ավագանու ընտրությունների ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի