Ներքին 3 տարի առաջ - 18:30 26-08-2023

Արագածավանի ՔՊ-ական ՋՕԸ աշխատակիցը պայքարում է մայրաքաղաքում պաշտոն ստանալու համար

Արագածավանցի ՔՊ-ական պաշտոնյան արդեն 4 օր է ակտիվ մասնակցում է ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան էջում քարոզարշավից լուսանկարներ էին հրապարակվել, որտեղ երևում է նաև Սուրեն Թորոսյանը՝ հիվանդ տղային ծեծի ենթարկած Փչանի Սուրոն, իր կուսակիցներ Գնել Սարգսյանի և այլ անձանց հետ։

Ի դեպ՝ այսօր ևս սույն պաշտոնյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Ավինյանի հետ շրջել է փողոցներով և իրազեկման ակցիա իրականացրել։

Հիշեցնենք, որ Oragir.News-ին Թալինի ՋՕԸ-ից հայտնել էին, որ Թորոսյանը արձակուրդում չի գտնվում։

Փաստացի Փչանի Սուրոն քարոզարշավի առաջին օրից սկսած աշխատանքի չի հաճախում, և լինելով մարզի բնակիչ Արագածավանի ոռոգման ջրի խնդիրը թողած երևանցիներին մայրաքաղաքի խնդիրներն է ներկայացնում և լուծումներ խոստանում։

Գուցե ՔՊ-ն կամ անձամբ Ավինյանը ընտրվելու դեպքում պաշտո՞ն են խոստացել սույն անձին և Երևանի քաղաքապետարանում որևէ պաշտոն զբաղեցնելու համար է պայքարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան