Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:45 25-08-2023

Ամոթալի բան է․ Ավինյանը՝ Մարությանին տեսանյութից հանած իր թիմակիցների արարքի մասին

Չեմ ուզում մեկնաբանել, որովհետև չգիտեմ՝ ով ինչ տեսանյութ է նկարահանել։ Եթե ինչ-որ մեկն իրեն տեսանյութից հանել է, դա ամոթալի է։ Այս մասին այսօր Էրեբունի վարչական շրջանում շարունակվող քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու են նախընտրական հոլովակից հանել Հայկ Մարությանին, որտեղ ստորագրում է ավտոբուսներիպայմանագիրը։

Դիտարկմանը, որ Վահագն Ալեքսանյանն է հրապարակել տեսանյութը, Ավինյանն ասաց․ «Ես չեմ կարծում, որ Վահագն Ալեքսանյանը որևէ մեկին որևէ տեսանյութից․․․ կարող ա հրապարակել ա, բայց ես վստահ եմ, որ ինքը որևէ մեկին, որևէ տեսանյութից չի հանել։ Դա ամոթալի բան է, որևէ մեկնաբանություն այլ կողմից չունեմ։ Բայց մյուս կողմից՝ էն, ինչը որ իրականացրել են կառավարությունը, Երևանի ավագանին, նախաձեռնել է փոխվարչապետ Տիգրան ԱՎինյանը նաև, վերագրել մեկ հոգու, երբ իրականացրել է մի ամբողջ քաղաքական թիմ, կառավարություննէ էդ վարկի պատասխանատուն, կառավարություննէ այդ վարկը մարում, նախաձեռնել է իմ գրասենյակը, ես եղել եմ ՎԶԵԲ բանկի կառավարիչը Երևանում, թողեք մի քիչ էլ ես անհամեստություն անեմ»։

Հարցին՝ Փաշինյանն աջակցելո՞ւ է իրեն քարոզարշավի ընթացքում, Ավինյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ վարչապետը շատ ծանրաբեռնված է գրաֆիկով և իր խնդիրները բավականին խրթին են, բայց միանշանակ աջակցում է մեզ և մեր թիմին»։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով