Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 19:45 24-08-2023

Պրոֆեսոր Մենդեսը ԼՂ-ի շրջափակման իրավական հետևանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ում

Լեռնային Ղարաբաղի շրջափակման իրավական հետևանքների վերաբերյալ պրոֆեսոր Խուան Մենդեսի զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ում, որը հրապարակվել է նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչության կայքէջում:

Նշվում է, որ օգոստոսի 23-ին ՄԱԿ կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսի փորձագիտական կարծիքը՝ Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման և ՄԱԿ կողմից կանխարգելման գործիքակազմի կիրառման հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ-պետություների և մի շարք այլ երկրների դիվանագետներ։

Իր բացման խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում` նշելով, որ հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ: Անդրադառնալով օգոստոսի 16-ին ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ հանդիպմանը` ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ ՄԱԿ-ը չի կարող թույլ տալ հերթական ոճրագործության իրականացումը և հստակ քայլեր պետք է իրականացնի դրա կանխարգելման ուղղությամբ։

Պրոֆեսոր Մենդեսը, մասնավորապես, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակի համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր վճռի կատարումից հրաժարվելը նշան է, որպեսզի գործարկվի վաղ կանխարգելման գործիքակազմը՝ ցեղասպանության կանխարգելման նպատակով։ Ըստ պրոֆեսոր Մենդեսի փորձագիտական կարծիքի՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը բավարար հիմք է միջազգային հանրության համար վաղ նախազգուշացման մեխանմիզմներն ու պաշտպանելու պատասխանատվության սկզբունքը գործարկելու առումով։

Զեկույցի ներկայացմանը հաջորդած քննարկման ընթացքում Խ․ Մենդեսը պատասխանել է ներկա պատվիրակությունների կողմից հնչեցված մի շարք հարցերի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»